Լուպին. ՀՀ Բույսեր

Լուպին (լատ.՝ Lupinus), թրմուզ, եգիպտաոլոռ, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր

Ցողունն ուղիղ է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 1-1,5 մ։ Տերևները հերթադիր են, բարդմատնաձև, տերևիկները՝ ամբողջաեզր, երկարավուն-օվալաձև, գծանշտարաձև, երկարավուն–ձվաձև և այլն։ Ծաղկաբույլն ուղղաձիգ ողկույզ է, ծաղիկները՝ սպիտակ, դեղին, վարդագույն, կապույտ և այլն։ Ծաղկում է մայիս-սեպտեմբերին։ Պտուղը հաստակեղև, բազմասերմ, թավոտունդ է։ Սերմերը կլորավուն են, կողավոր, բազմերանգ, պարունակում են ճարպեր, սպիտակուցներ և այլն։

Օգտագործում

Կանաչ զանգվածը և հատիկը հարուստ են պրոտեինային նյութերով։ Ակտիվ ազոտսևեռող է։ ՀՀ-ում վայրի վիճակում չի հանդիպում, սակայն որոշ մարզերում (Լոռի) մշակվում է որպես կերաբույս։

Տեսակներ

Հայտնի է մոտ 100 (այլ տվյալներով՝ 200) տեսակ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում