Կոկռոշենի. ՀՀ Բույսեր

Կոկռոշենի (լատ.՝ Ribes uva-crispa) կոկռոշազգիների ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Կոկռոշենի թեքված կամ Եվրոպական (G. reclinata)։

Կենսաբանական նկարագիր

Տարբեր բարձրության (մինչև 1 մետր) թփեր են։ Ընձյուղները պատած են բաց կարմրավուն փշերով, տերևները մանր են, հերթադիր, բլթակավոր, ատամնաեզր։ Տերևները մանր են, հերթադիր, բլթակավոր, ատամնաեզր։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ մանր, երկսեռ։ Ծաղիկները հաճախ երկսեռ են, 1-ից 3-ական՝ հավաքված ողկույզներում։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը սպիտակ, դեղին, կարմիր կամ սև կեղծ հատապտուղ է՝ մազմզուկներով կամ մերկ։ Հատապտուղները գնդաձև են, կանաչավուն, դեղնավուն կամ ծիրանագույն, լավ ընդգծված գծիկներով։ Բազմանում է սերմերով, մացառներով, կտրոններով, թփի կիսմամբ, անդալիսով։ Լուսասեր է, ցրտա-, ստվերադիմացկուն։ Երաշտադիմացկուն չէ։

Նշանակություն և կիրառում

Պարունակում է շաքարներ, օրգանական թթուներ, պեկտինային նյութեր, վիտամիններ C, B, P, կարոտին (A-նախավիտամին), ֆոսֆոր, երկաթի աղեր և այլն։ Հատապտուղն օգտագործում են թարմ և սննդի մեջ (մուրաբա, կոմպոտ)։

Թարմ պտուղները պարունակում են 5-12% զանազան շաքարներ, մինչև 2% օրգանական թթուներ, մինչև 55 մգ% C վիտամին, ֆոսֆորի, կալցիումի և երկաթի աղեր։ շնորհիվ պեկտինային նյութերի առկայության կոկռոշը հանդիսանում է հակառադիանտ, հակաճառագայթային հատապտուղ, որն օժանդակում է մարդու օրգանիզմից ռադիոնուկլիոդների դուրս մղմանը, ուժեղացնում է օրգանիզմի նյութափոխանակությունը։ Հողի և կլիմայի նկատմամբ քիչ է պահանջկոտ։

Տարածում

Կոկռոշենին ծագումով Արևմտյան Եվրոպայից և հյուսիսային Աֆրիկայից է։ Որպես վայրի բույս տարածված է Կովկասում, Անդրկովկասում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում։ Հանդիպում է Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի (Սևանի ավազան) և այլ մարզերի անտառներում, անտառեզրերին. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում