Հինածաղիկ. ՀՀ Բույսեր

Հինածաղիկ (լատ.՝ Impatiens balsamina), զգայնուկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 400 տեսակ։

Կենսաբանայան նկարագիր

Ցողունի բարձրությունը 30-120 սմ։ Ցողունը կանգուն, չճյուղավորված: Տերևներն ատամնաեզր են, ձվաձև կամ էլիպսաձև, ծաղիկները, որոնք լիաթերթ կամ միաթերթ են, իրենց ձևով նմանվում են վարդի, կամելիայի կամ մեխակի ծաղիկներին։ Ըստ գույնի լինում են սպիտակ, վարդագույն, կարմիր, բաց մանուշակագույն, կապույտ և այլ երանգների։ Պտուղը՝ տուփիկ։

Հայաստանում

ՀՀ-ում 1՝ սովորական հինածաղիկ (I. noli-tangere)։ Աճում է Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում և այլուր։

Նշանակություն

Դեղաբույս է։ Պարունակում է թթուներ, վիտամին C։ Ներկատու է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում