Արծպա. ՀՀ Բույսեր

Արծպա (լատ.՝ Serratula), սղոցակ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 70, ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ արծպա պսակակիր (S. coronata), արծպա ճարճրուկատերև (S. erucifolia), արծպա ճառագայթային (S. radiata), արծպա կաշեկերպ (S. coriacea), արծպա արծպան ման (S. serratuloides) և այլն։

Ձևաբանություն
Ցողունը կանգուն է, թույլ ճյուղավորվող, խավոտ, բարձրությունը՝ 30-150 սմ. Տերևները հերթադիր են, փետրաձև հատված, հազվադեպ՝ ամբողջաեզր։ Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ վարդագույն, ծիրանագույն, հազվադեպ՝ սպիտակ։ Ծաղկում է հունիսի սկզբին։ Պտուղը փուփուլավոր սերմնապտուղ է։ Արծպայի որոշ տեսակներից ստանում են դեղին և կանաչ ներկեր։

Տարածվածությունը Հայաստանում
Տարածված է Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում, Արարատյան գոգավորությունում։ Աճում է չոր, խճոտ, կավոտ լանջերին, փլվածքներում։ Պսակակիր արծպան հանդիպում է միայն Լոռու մարզում (Գարգառ գյուղի շրջակայքում)։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում