Թթվառվույտ. ՀՀ Բույսեր

Թթվառվույտ (լատ.՝ Oxalis), գառնականջիկ, թթվառվույտազգիների ընտանիքի բազմամյա պալարավոր կամ սոխուկավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 850 (այլ ավալներով՝ 700-800), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ եղջրավոր թթվառվույտ (Oxalis corniculata)։

Տարածվածությունը
Տարածված է Տավուշի և Սյունիքի մարզերի ստորին ու միջին լեռն, գոտիներում, Երևանի շրջակայքում։ Աճում է կավային լանջերին, ստվերոտ, խոնավ վայրերում, գետափերին։

Արտաքին տեսք
Ցողունի բարձր. 5-40 սմ է։ Տերևները հերթադիր են, մանր տերևակիցներով, եռաբաժան։ Ծաղկաբույլը ցիմոզային է, ծաղիկները՝ երկսեռ, դեղին։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը երկարավուն տուփիկ է, սերմերը՝ մանր, ձվաձև, կլոր կամ տափակ, շագանակագույն։

Թթվառվույտը բժշկության մեջ
Թփվառվույտը դեղաբույս է, պարունակում է վիտամին C, թրթնջկաթթու։ Պատրաստուկներն օգտագործվում են լեղապարկի հիվանդությունների, տենդի դեպքերում, նաև որպես միզամուղ։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում