Կոծուկ. ՀՀ Բույսեր

Կոծուկ (լատ.՝ Heracleum), նեխուրազգիներ (հովանոցավորների) ընտանիքի երկամյա կամ միամյա բույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր

Ցողունի բարձրությունը 1-2 մ է (երբեմն՝ 10-80 սմ)։ Տերևները խոշոր են, փետրաձև, երբեմն՝ պարզ։ Ծաղիկները սպիտակ են կամ դեղնականաչավուն՝ հավաքված բարդ հովանոցում։ Պտուղները ձվաձև են, կլորավուն։ Տերևները խոշոր են, փետրավոր, երբեմն՝ պարզ։ Ծաղիկները սպիտակ են կամ դեղնականաչավուն, հավաքված բարդ հովանոցում։ Պտուղները ձվաձև են, կլոր։

Տարածում

Հայտնի է մոտ 70 տեսակ։ Տարածված է հիմնականում Արևելյան կիսագնդի բարեխառն գոտում, մասամբ նաև (մեկ տեսակը)՝ Հյուսիսային Ամերիկայում։ ԽՍՀՄ-ում կար մոտ 40 տեսակ (մեծ մասամբ՝ Կովկասում, ենթալպյան լեռնային գոտում), Հայաստանում՝ 5 տեսակ։ Տարածված է Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ալպյան մարգագետիններում, անտառի բացատներում, գետափերին, ժայռաճեղքերում և այլուր։

Կոծուկը ՀՀ-ում

ՀՀ-ում՝ 7 տեսակ՝

  • Կոծուկ թավոտ (H. trachyloma),
  • Կոծուկ առաջնասիական (H. antasiaticum),
  • Կոծուկ ստեպղինատերև (H. pastinaciifolium),
  • Կոծուկ խնկեղեգային (H. chorodanum) և այլն։

Նշանակություն

Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, ֆուրոկումարինային և կումարինային միացություններ, C վիտամին, ֆիտոնցիդներ։ Շատ տեսակների տերևները, ցողունները և մատղաշ ընձյուղները ուտում են։ Օգտագործվում է հում և թթու դրած։ Հարուստ է եթերայուղերով։ Կան նաև դեկորատիվ տեսակներ։ Կիրառվում է օծանելիքի տադրության մեջ։ Մատղաշ ցողուններն ու տերևակոթուններն ուտելի են։ Սերմերից ստացված սպիրտը բժշկության մեջ օգտագործում են որպես հակատրիխոմոնադայիև միջոց։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում