Խուլ եղինջ. ՀՀ Բույսեր

Խուլ եղինջ (լատ.՝ Lamium album), եղինջամայր, անմեղ եղինջ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։։ Աճում է հյուսիային կիսագնդի բարեխառն գոտում, նախկին ԽՍՀՄ-ում՝ ամենուրեք։

Կենսաբանական նկարագիր

Ցողունը թույլ ճյուղավորվող է։ Բարձրությունը 30-60 սմ է։ Տերևները հակադիր են, ատամնաեզր (նման են եղինջի տերևներին, բայց զուրկ են գեղձային խայթող մազիկներից)։ Սղոցաեզր, ձևով նման են եղինջի տերևներին, բայց զուրկ են գեղձային խայթող մազիկներից։ Ցողունը թույլ ճյուղավորված է։ Ծաղիկներն անկանոն են, սպիտակ, հազվադեպ՝ վարդագույն՝ խմբված վերին տերևանութներում։ Ծաղկում է ապրիլ-սեպտեմբերին։ Պտուղը ընկուզիկ է։

Տեսակներ

Հայտնի է 40, ՀՀ-ում՝ 6 (7) տեսակ՝

  • խուլ եղինջ սպիտակ (L.album),
  • խուլ եղինջ բծավոր (L. maculatum),
  • խուլ եղինջ ցողունագիրկ (L. amplexicaule),
  • խուլ եղինջ թաղիքավոր (L. tomentosum) և այլն։

Տարածում

Տարածված է ՀՀ գրեթե բոլոր մարզերում։ Աճում է անտառներում, անտառեզրերին, մարգագետիններում, այգիներում, բանջարանոցներում և այլն։

Նշանակություն

Մեղրատու է։ Ծաղիկները և տերևները պարունակում են դաբաղանյութեր, շաքարներ, եթերային յուղ, սապոնիններ, ասկորբինաթթու։ Դեղաբույս է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են աղաղանյութեր, շաքարներ, եթերայուղեր, վիտամիններ, սապոնիններ, ասկորբինաթթու։ Մատղաշ տերևներն օգտագործվում են սննդի մեջ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում