Անմեռուկ. ՀՀ Բույսեր

Անմեռուկ (լատ.՝ Xeranthemum), չորաբույս, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ անմեռուկ երկարափուփուլ (X. longeipapposum), անմեռուկ չռված (X. squarrosum), անմեռուկ փակ (X. inapertum), անմեռուկ գլանաձև (X. cylindraceum)։ Տարածված է բոլոր մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ վայրերում։

Ձևաբանություն
Ցողունը կանգուն Է, գորշավուն թավով, բարձրությունը՝ 30-40 սմ.։ Տերևները էլիպսաձև-գծաձև են կամ գծաձև։ Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ վարդագույն, հազվադեպ՝ սպիտակ։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը փուփուլավոր սերմ է։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում