Ծխաբույս. ՀՀ Բույսեր

Ծխաբույս (լատ.՝ Fumaria), տերուկ, ծխաբուսազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ Վալյանտի ծխաբույս (Fumaria vaillantii), Շլեյխերի ծխաբույս (Fumaria schleicheri), դեղագործական ծխաբույս (Fumaria officinalis) և անբաժակ ծխաբույս (Fumaria asepala)։

Կենսաբանական նկարագիր

Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ մինչև 30 սմ։ Տերևները հերթադիր են, բազմակի փետրաբաժան, կապտականաչավուն։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ մանուշակավարդագույն։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը միասերմ ընկուզիկ է։

Քրոմոսոմների թիվ՝ 2n = 16, 32, 48, 64, 72, 80, 112։

Արեալ

Առավել մեծ քանակով հայտնաբերվել են Միջերկրական և Հյուսիսային Աֆրիկա։ Մի տեսակ հանդիպում է Հիմալայներում, ևս մեկ տեսակ Արևելյան Աֆրիկայում։ Տարածված է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Կոտայքի և այլ մարգերում։ Աճում է դաշտերում, այգիներում, մարգերում, աղբոտում ցանքերը։

Բժշկության մեջ

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ, վիտամիններ C, E, կարոտին (A-նախավիտամին), ներկանյութ և այլն։ Պատրաստուկներն օգտագործվում են որպես միզամուղ, քրտնաբեր միջոց ծխածաղիկ հիբրիդային ծնեբեկ ծխախոտի տնկարկ և մաշկ, հիվանդությունների ժամանակ և այլն։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում