Եղրևանի սովորական. ՀՀ Բույսեր

Եղրևանի սովորական (լատ.՝ Syrínga vulgáris) ձիթենազգիների ընտանիքի հայտնի մշակաբույսեր։

Կենսաբանական նկարագիր
5-7 մետր բարձրությամբ գեղեցիկ, տերևաթափ խոշոր բույս։ Ունի դեղնամոխրավուն կամ ձիթականաչավուն մերկ ընձյուղներ։ Ճյուղերը ծածկված են մոխրագույն, հարթ կեղևով։

Ունի 5-12 սմ երկարությամբ և 4-9 սմ լայնությամբ հասարակ տերևներ, ձվաձևից մինչև սրտաձև, փայլուն, մուգ կանաչ։ Բրգաձև հուրաններում են հավաքված ծաղիկները, որոնք առաջանում են գագաթային ընձյուղների վրա, ունեն 10-26 սմ երկարություն։ Յուրաքանչյուր հուրանում հավաքված են 100-ից մինչև 400-ծաղիկ։ Հանդիպում են մուգ մանուշակագույն, սպիտակ, վարդագույն կամ այլ գույնի ծաղիկներ։ Լիաթերթիկ ծաղիկ ունեցող սորտերը բարձր են գնահատվում։

Պտուղը տուփիկ է, որը հասունանալիս բացվում է։ Սերմերը մանր են։ Պատկանում է ձիթազգիների ընտանիքին։ Ծաղկում է ապրիլ-մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին և ողջ ձմռան ընթացքում մնում է թփի վրա։

Տարածում
Եղրևանու հայրենիքը կարպատյան շրջանն է, Բալկանյան թերակղզու լեռները, Հունգարիան, Ռումինիան, Հարավսլավիան, Բուլղարիան, Հունաստանը։Հայաստան է ներմուծվել անհիշելի վաղ ժամանակներից և լայնորեն օգտագործվում է որպես դեկորատիվ ծաղկային տեսակ։

Կիրառում
Պահանջկոտ է հողի նկատմամամբ, լուսասեր է, խոնավասեր, ցրտադիմացկուն։ Թարմ ծաղիկներից ստանում են եթերային յուղեր (0.1-0.2%), որն օգտագործում են օծանելիքի արտադրության մեջ։ Աշխարհում հայտնի են եղրևանու ավելի քան 350 տեսակ։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում