Եղրևանի. ՀՀ Բույսեր

Եղրևանի (լատ.՝ Syringa), յասաման, լելակ, ձիթազգիների ընտանիքի տերևաթափ թփերի կամ ծառերի ցեղ։ Հայտնի է մոտ 30, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ եղրևանի սովորական (Syringa vulgaris) և եղրևանի պարսկական (Syringa persica)՝ բազմաթիվ սորտերով։ Աճեցվում է տնամերձ պարտեզներում։

Նկարագրություն
Տերևները հակադիր են, ամբողջաեզր, սրածայր։ Ծաղկաբույլը հուրան է, ծաղիկները՝ մանր, բուրավետ, մանուշակագույն, վարդագույն կամ սպիտակ։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը երկփեղկ տուփիկ է։

Բազմացում
Բազմանում է սերմերով, կտրոններով և պատվաստով։

Կիրառություն
Թարմ ծաղիկները պարունակում են եթերայուղեր (կիրառում են օծանելիքի արտադրության մեջ)։ Եղրևանին օգտագործում են գեղազարդիչ տարբեր ձևավորումներում, նաև կտրած ծաղիկներ ունենալու և վաղ ծաղկեցման համար։

Տարավածությունը Հայաստանում
ՀՀ-ում հայտնի է 2 տեսակ՝ եղրևանի սովորական (Syringa vulgaris) և եղրևանի պարսկական (Syringa persica)՝ բազմաթիվ սորտերով։ Երևանի բուսաբանական այգում ստեղծվել է եղրևանու տեսակային և սորտային հարուստ հավաքածու (ավելի քան 70 անուն)։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում