Խաշխաշ. ՀՀ Բույսեր

Խաշխաշ կամ կակաչ (լատ.՝ Papaver), կակաչազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 100 տեսակ։

Տարածում

Տարածված է առավելապես Հյուսիսային կիսագնդում։ Ձեթ և ափիոն պարունակող սերմեր ստանալու նպատակով մշակվում է մեկ տեսակը՝ խաշխաշի քնաբերը (լատ.՝ P. somniferum), որն ունի 8 ենթատեսակ։

Կենսաբանական նկարագիր

Միամյա, 80-150 սմ բարձրության բույս է, արմատն առանցքային է, ցողունը՝ կանգուն, տերևները նստադիր են, մազմզոտ, խոշոր, պտուղը տուփիկ է։ Սերմերը մանր են, տարբեր գույնի։

ՀՀ-ում

ՀՀ-ում հայտնի է կակաչի 14 (16) տեսակ` կակաչ արևելյան, պարսկական, ավազասեր, ուրբանի, ծաղկակիրավոր, սակավատերև և այլն՝ տարածված գրեթե բոլոր մարզերում։ Աճում է ենթալպյան մարգագետիններում, միջին լեռնային գոտիներում, չոր կանաչապատ լանջերին, թփուտներում, ցանքերում և այլուր։ Ցողունը մազմզոտ է կամ մերկ, ճյուղավորվող։ Կտրելիս առաջանում է սպիտակ, դեղնավուն կամ նարնջագույն կաթնահյութ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։ Պտուղը երկարավուն բազմասերմ տուփիկ է։ Սերմերը մանր են, ցանցանման, տարբեր գույների։ Ծաղկակիրավոր և սակավատերև տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Նշանակություն

Ձիթատու խաշխաշի սերմերը պարունակում են 46-56% ձեթ և մինչև 20% սպիտակուցներ։ Ձեթն օգտագործվում է հրուշակեղենի և պահածոների արտադրությունում, օծանելիքի արդյունաբերության մեջ։ Քուսպն արժեքավոր կեր է, 1 կգ-ը համարժեք է 1, 1 կերային միավորի։ Ափիոն-հումքը հավաքում են հասունության փուլում (ծաղկումից 20 օր անց), կանաչ տուփիկների վրա հատուկ գործիքով խազեր են առաջացնում, կաթնանման ափիոնը դուրս է հոսում, մածուցիկանում, և այդ վիճակում հաԴեղատու սորտերի տուփիկներից (սերմերը հեռացնելուց և աղալուց հետո) ստանում են ալկալոիդներ (մորֆին, կոդեին, պապավերին), որոնք բժշկության մեջ օգտագործվում են որպես ցավազրկող միջոց։ Բայց քանի որ ափիոնը նաև շատ ուժեղ թմրանյութ է, դեղատու սորտերի ցանքերն ամենուրեք արգելված են։ վաքում են։

Ձիթատու խաշխաշի եվրասիական ենթատեսակը մշակվում է Ուկրաինայում, Թաթարստանում և Բաշկիրիայում, Պովոլժիեում, Սիբիրում, իսկ մինչև 1974 թվականը ափիոնատու խաշխաշի տյանշանական ենթատեսակը մշակվել է Կիրգիզական ԽՍՀ-ում։

Կակաչ արևելյան

Որպես անհետացող տեսակ գրանցված է հայկական «Կարմիր գրքում»։ Հայրենիքը Հայաստանն է։ Հանդիպում է Շիրակի դաշտում, Արագածի լանջերում, Լոռիում, հյուսիսային շրջաններում, Ապարանում, Սևանի ավազանում, Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, Վայքում, Զանգեզուրում, չոր, քարքարոտ լանջերում։ Հայաստանից դուրս հանդիպում է հյուսիսային Իրանում, Փոքր Ասիայում։ Ծաղիկները խոշոր են՝ մինչև 20 սմ տրամագծով, պսակաթերթերը 4-6 հատ են՝ վառ կարմիր, նարնջակարմրավուն, հասարակ կամ լիաթերթիկ, հիմքում սև ու մանուշակագույն, գրեթե քառակուսի բնով։ Տերևները փետրաբաժան են, ծածկված կոշտ աղվամազով։ Ցողունի բարձրությունը հասնում է 50-90 սմ։ Լուսասեր է, բավականին չորադիմացկուն, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Ցրտադիմացկուն է։ 19-րդ դարի ակտիվ սելեկցիոն աշխատանքներ են կատարվում բույսի նոր տեսակներ ստանալու ուղղությամբ։ Այժմ հայտնի են այդ տսակի բազմաթիվ տարատեսակներ, բազմազան գունավորմամբ։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում