Մոշենի. ՀՀ Բույսեր

Մոշենին (լատ.՝ Rubus), վարդազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս է կամ թուփ։

Կենսաբանական նկարագիր

Ցողունը փշոտ է, բարձրությունը՝ 100–150 սմ։ Տերևները պարզ կամ բարդ են, կոթունավոր։ Ծաղկաբույլը կիսահովանոց է կամ կարճ ողկույզ, ծաղիկները՝ երկսեռ սպիտակ։ Պտուղը սև, մուգ կարմիր հյութալի բազմակորիզ հատապտուղ է։

Տարածում

Հայտնի է 600 տեսակ՝ տարածված Հյուսիսային Ամերիկայում և Եվրասիայում։ Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է 11 տեսակ՝ անատոլիական, հայկական, սպիտակավուն, եղևնուտային, ցեզիուս և այլն՝ տարածված Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում։ Աճում է թփուտներում, գետերի, առուների, ջրանցքների ափերին, անտառների ու ճանապարհների եզրերին և այլն։

Մոշենու Թախտաջյանի, Զանգեզուրի և կովկասյան տեսակները բնաշխարհիկներ են և տարածված են Սյունիքի մարզում. աճում են կիրճերի լանջերին, կավոտ, քարքարոտ վայրերում և այլուր։

Քիմիական կազմ

Պտուղները պարունակում են սպիրտներ, մինչև 7,5% շաքար, ֆլավոնոիդներ, դաբաղանյութեր, ֆիլլոխինոն, պեկտինային նյութեր, ազատ կիտրոնաթթու, վիտամիններից` B1, B2, PP, C, E, կարոտին, քիմիական տարրերից` Na, K, Ca, Mg, P, Fe, Mn, Cu։ Տերևներում հայտնաբերվել են դաբաղանյութեր, խնձորաթթու, թրթնջկաթթու և կաթնաթթու, սերմերում` մինչև 13% ճարպայուղ։

Նշանակություն և կիրառում

Պարունակում է շաքարներ, օրգանական թթուներ, աղաղանյութեր, վիտամիններ։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, հյութ, կոմպոտ և այլն)։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում