Շահպրակ. ՀՀ Բույսեր

Շահպրակ (լատ.՝ Matthiola), կաղամբազգիների (խաչածաղկավորների) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 50 տեսակ։

Կենսաբանական նկարագիր
Ցողունն ուղիղ է, բարձրություն՝ 15-80 սմ։ Տերևները պարզ են, հերթադիր, նշտարաձև։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ բազմերանգ և բուրավետ, պարզ կամ լիաթերթ, տարբեր գունավորմամբ, ողկույզներով։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը պատիճ է։

Տարածվածություն
ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Շահպրակ հոտավետ (M.odoratissima)։

Հանդիպում է Կոտայքի, Վայոց ձորի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է կավոտ և քարքարոտ լանջերին։ Մշակության մեջ տարածված է շահպրակ ալեհերը (M. incana)։

Հայտնի է շահպրակի 50 տեսակ՝ տարածված Միջերկրածովյան երկրներում, Առաջավոր և Միջին Ասիայում, Ավստրալիայում, 15-ը՝ ԽՍՀՄ-ում, տարածված է ՀԽՍՀ բնական բուսահանդակներում։ Գեղազարդիչ է։

Ծաղիկները մեղուների կողմից օգտագործվում են որպես նկետար:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում