Ագրխոտուկ. ՀՀ Բույսեր

Ագրխոտուկ (լատ.՝ Agrostis), խորխոնջ, դաշտախոտուկ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 150 (այլ տվյալներով՝ 200), ՀՀ-ում 7 տեսակ, ագրխոտուկ կարմիր (a. rubra), ագրխոտուկ հսկա (a. gigantae) և այլն։ Տարածված է բոլոր մարզերի խոնավ մարգագետիններում, ճահիճներում, ջրամբարների և գետերի ափերին։

Ցողունն ուղղաձիգ է, բարձրությունը՝ մինչև 150 սմ։ Տերևները տափակ են, անհարթ։ Ծաղկաբույլը հուրան է, հասկիկները՝ մանր, ծաղիկները՝ երկսեռ։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը հատիկ է։ Կերաբույս է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում