Երջնակ. ՀՀ Բույսեր

Երջնակ կամ էրեյնակ, (լատ.՝ Eryngium), նեխուրազգիների (հովանոցավորներ(Umbelliferae)) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Տարածվածություն
Տարածված է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ենթալպյան մարգագետիններում, չոր, քարքարոտ լանջերին, անտառեզրերին:

Կառուցվածքը
Տերևներն ամբողջական են կամ մասնատված, կաշեկերպ, նշտարաձև, կլոր, հազվադեպ՝ գծաձև, սուր ատամնաեզր։ Ծաղկաբույլը կապտաերկնագույն գլխիկ է՝ շրջապատված երկար, փշոտ թերթերից կազմված ծածկոցով։ Ծաղիկները երկսեռ են, մանր։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Պտուղը հակաձվաձև է՝ պատված սպիտակ թեփուկներով։ Պարունակում է ածխաջրեր, սապոնիններ, օրգանական թթուներ, եթերայուղեր, կումարիններ և այլն։ Օգտագործում են որպես միզամուղ միջոց, նաև մաշկի, շնչառական օրգանների և այլ հիվանդությունների ժամանակ։ Ուտելի է։ Երջնակ Վանատուրին (E. wanaturii) հանդիպում է Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի քարքարոտ լանջերին, թփային մացառուտներում, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Տեսակներ

Հայտնի է մոտ 230, ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ երջնակ Բիլարդերի (E.billardieri), երջնակ հսկայական (E.giganteum), երջնակ դաշտային (E. campestre) և այլն։ Մի քանի տեսակները:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում