Նշենի. ՀՀ Բույսեր

Նշենի (լատ.՝ Prunus dulcis), պատկանում է վարդազգիների ընտանիքի սալորենիների ենթաընտանիքին:

Կենսաբանական նկարագիր
Նշենին փոքր ծառ է` 4-8 մ բարձրությամբ և 10-40 սմ բնի տրամագծով: Ունի զարգացած, արմատային համակարգ, որի հետևանքով չորադիմացկուն է: Դիմանում է մինչև -25 C ցրտահարություններին: Ծաղկում է վաղ գարնանը` նախքան տերևների բացվելը: Ծաղիկը արտադրում է նեկտար, մեղուն վերցնում է այն և ծաղկափոշին, որը հատկապես կարևոր է որպես վաղ գարնանային կեր մեղվաընտանիքների համար: Պտղաբերում է 4-5-րդ տարվանից մինչև 35-55 տարեկանը, կյանքի տևողությունը 130-150 տարի է: Պտուղը կորիզապտուղ է, որը իր սննդային արժեքով մոտ է ընկույզին:

Հայաստանի բնության մեջ բնաշխարհիկ է գարնանը խոշոր կարմիր ծաղիկներով 30-40 օր զարդարվող Նաիրյան տեսակը: Մշակության մեջ տարածված է նշենի սովորականը (Amygdalus communis), որն ունի նաև հողապաշտպան նշանակություն, ծաղիկները ճերմակ կամ վարդագույն երանգ ունեն:

Տարածում

Առաջին անգամ հայտնաբերվել է Մերձավոր Արևելքում և հարակից տարածքներում, այդ թվում, Միջերկրական և Կենտրոնական Ասիայում: Այս շրջաններում նուշը մշակել են դեռ վաղուց մ. թ. ա.: Այժմ ամենաշատ մշակող երկրներներն են՝ Միջերկրածովյան Չինաստանը, Միացյալ Նահանգները (Կալիֆորնիա), Կենտրոնական Ասիայն և Արևմտյան Տյան Շանը, Նյու Յորքում,[1] Ղրիմը և Կովկասը: Նույնիսկ Տաջիկստանի Կանիբադ քաղաքում «նուշի քաղաք»:

Էկոլոգիա

Նուշի աճում է քարքարոտ և ավազոտ լեռներում, մոտավորապես 800 մինչև 1600 մ ծովի մակարդակիվ, նախընտրում է կալցումով հարուս հողերը: Իսրաելում հասնում է 800 մետրի, Հայֆի շրջանում շատ մոտ է Միջերկրական ծովի ափերին: Աճում են խմբերով, միմյանցից 5-7 մ հեռավորության վրա: Շատ լուսասեր են, ունեն լավ զարգացած արմատային համակարգ: Ծաղկում են մարտ-ապրիլ ամիսներին, կան շրջաներ որ ծաղկում է փետրվարին, պտուղները հասնում են հունիս-հուլիս ամիսներին: Նշենին չորադիմացկուն ծառ է կամ թուփ, բարձրությունը՝ 3–6 մ: Տերևները հերթադիր են, նշտարաձև, հարթ, կաշեկերպ: 3-5 մ երկարությամբ: Ծաղիկները խոշոր են, սպիտակ կամ վարդագույն: Պտուղը կիսաչոր պատյանով կորիզապտուղ է: Սերմը (միջուկը) լինում է քաղցր կամ դառը՝ պայմանավորված ամիգդալին գլիկոզիդի առկայությամբ (մինչև 4%): Չոր միջուկը պարունակում է ճարպեր՝ 54%, ազոտային նյութեր՝ 21%, ոչ ազոտային նյութեր՝ 13%, և այլն: Քաղցր միջուկն (նուշը) օգտագործվում է թարմ, հրուշակեղենի արտադրության և բժշկության մեջ, յուղ ստանալու համար, կեղևը՝ գինու-կոնյակի արտադրությունում, բնափայտը՝ ատաղձագործության մեջ: Նշենու տնկարկներն օգտագործվում են սարալանջերի հողերն էրոզիայից պաշտպանելու նպատակով: Նաիրյան նշենին Անդրկովկասի հարավի բնաշխարհիկ է: ՀՀ-ում հանդիպում է Սյունիքի մարզում: Ծաղիկները խոշոր են, կարմրավուն: Ծաղկում է մինչև տերևների հայտնվելը՝ վաղ գարնանը, և գարնան ավետաբերներից է:

Հետաքրքիր փաստեր

Արաբ բժիշկները նուշը համարել են բուժիչ բույս: Իբն Մասսունն օգտագործել է տապակած միջուկը աղիների հիվանդությունների, իսկ Մանսուրին` ցավոտ միզարձակության դեպքում: Իբն Սինան նկարագրել է, թե ինչ արդյունքներ կարող է տալ նուշը հազի, ասթմայի, պլևրիտի, երիկամների և միզապարկի հիվանդությունների դեպքում և այդ օրգաններից քարերի հեռացման համար: Նա «Բժշկական գիտության կանոնները» գրքում բերում է դեղատոմսեր, ուր նուշի սերմը նշվում է որպես ուղեղի աշխատանքը և տեսողությունը լավացնող, արտաքին վերքերը բուժող, փափկեցնող միջոց: Ըստ Ագանթագեղոսի` նուշը անվանվել է «վայրի կաղին»:

Հայաստանում նուշը, նշակաթը, նշաձեթը օգտագործվել է սննդի և բժշկության մեջ: Այդ մասին ընդարձակ տեղեկություններ է թողել Ա. Ամասիացին.

«Եթե թաց նուշն ուտեն կճեպի հետ, շատ կօգնի լնդերի ու բերանի խոռոչի հիվանդությունների դեպքում և կիջեցնի ջերմությունը: Թաց նուշը գիրացնում է մարմինը: Նուշն օգտակար է չոր հազի, արյունաթքության, միզապարկի և աղիների հիվանդությունների դեպքում: Մաքրում է կուրծքը և հանգստացնում միզելու ժամանակ առաջացած մրմռոցը: Շաքարի հետ ուտելու դեպքում առատացնում է սերմնարտադրությունը, ինչպես նաև օգտակար է թոքերի համար: Բոված նուշն ուտելն օգտակար է ստամոքսի համար, բայց դանդաղ է մարսվում: Նշի յուղն օգնում է ականջի ցավի դեպքում, իսկ բնափայտն օժտված է այն բոլոր հատկություններով, ինչ պտուղը: Նշի վնասակար ներգործությունը չեզոքացնում է շաքարը, ինչպես նաև` թթու մրգերի օշարակը: Դառը նուշի լավագույն տեսակը խոշոր և յուղոտ է լինում: Մաշկին քսելու դեպքում կվերացնի պեպենները, կօգնի եղնջատենդի և էկզեմայի ապաքինմանը»:

Քիմիական կազմ

Պարունակում է 0,5-0,8 տոկոս եթերային յուղեր, 4,7 տոկոս ջուր, 22 տոկոս սպիտակուցներ, 1 տոկոս օսլա, 4 տոկոս շաքարներ, 3 տոկոս բուսախեժ, 6 տոկոս բջջանյութ, 5 տոկոս մոխիր, 45-60 տոկոս ճարպ, որում կան գլիցերիդներ` օլեինի (80 տոկոս), լինոլի (15 տոկոս), կճեպում` լինոլենի և միրիստինի:

Դառը սերմերը պարունակում են 3,5-4 տոկոս ալկալոիդ ամիգդալին, որի տրոհման ժամանակ առաջանում է սինիլաթթու, 10-15 սերմը կարող է առաջացնել, հատկապես երեխաների մոտ, ծանր թունավորում, շնչառության ընդհատում: Քաղցր սերմերում ամիգդալինի պարունակությունը քիչ է: Հետաքրքիր է նուշի համաշխարհային արտադրության դինամիկան. 1985-2009 թթ. ընկած ժամանակաշրջանում այն աճել է ճիշտ երկու անգամ, ընդ որում, կեսը արտադրվում է ԱՄՆ-ում: Այս երկիրը ավելացրել է արտադրանքը երեք անգամ: Պատճառը կարծես թե կալցիումի յուրացման խնդիրն է:

Նուշի ցուցանիշները գերազանցում են յուղալի կաթնաշոռը, պնդուկը, գազարը, բազուկը և այլն: Մի այլ ուսումնասիրությամբ նուշը դասվում է սելեն պարունակող հինգ լավագույն մթերքների շարքին, եթե ավելացնենք, որ նուշը պարունակում է բավարար քանակությամբ վիտամիններ, ապա կարելի է ենթադրել, որ այն դիտվում է որպես քոէնզիմ հատկություն ունեցող նյութ: Հիշենք պատմական փաստը, երբ 20-րդ դարի 80-ականներից Ճապոնիայի միկադոյի հրամանով բնակչությունը ընդունում է` «Քոէնզիմ -10», որը արտադրվում է ջրիմուռներից և համարվում լավագույն հակաօքսիդանտ:

Կարևոր հետևության են եկել Կոնեկտիկուտի համալսարանի գիտնականները: Նրանք ուսումնասիրել են նուշի ազդեցությունը նյութափոխանակության վրա և, հիմնվելով մեծածավալ տվյալների վրա, հայտարարել են, որ 1 ամիս շարունակ օրը 25-165 մգ նուշ ուտողների մոտ զգալիորեն նվազել է խոլեստերինի պարունակությունը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում