Բալենի սովորական. ՀՀ Բույսեր

Բալենի սովորական (լատ.՝ Cerasus vulgaris Mill.), մինչև 3-4 մ բարձրությամբ ցածրաճ ծառ է՝ գնդաձև սաղաթով։

Կենսաբանական նկարագիր
Տերևները էլիպսաձև են կամ հակառակ ձվաձև։ Ծաղիկները հավաքված են հովանոցաձև ծաղկաբույլերում, 2-4 -ական են, սպիտակ։ Կորիզապտուղները բաց կարմրավուն են, համեղ և հյութալի։ Ծաղկում է ապրիլին, պտուղները հասունանում են հունիս-հուլիսին։

Տարածվածություն
Տարածված է Կովկասում, Ղրիմում, Եվրոպայում։ Հայաստանում վայրիացած հանդիպում է գրեթե բոլոր շրջաններում։

Նշանակություն
Պտուղները օգտագործվում են թարմ վիճակում և վեամշակված (մուրաբա, տարբեր հյութեր ու ըմպելիքներ)։ Պտուղները պարունակում են 6-15% շաքարներ, 13-15% C վիտամին, կարոտիններ և այլն։ Չորադիմացկուն է, լուսասեր, ցրտադիմացկուն։ Մշակության մեջ հայտնի են բալենու բազմաթիվ սորտեր, որոնց համար որպես հիմնական պատվաստակալ հանդիսանում է սովորական բալենին։ Գնահատվում է նաև որպես բարձր գեղազարդ ծառատեսակ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում