Գաստերոմիցետներ. ՀՀ Բույսեր

Գաստերոմիցենտներ (լատ.՝ Gasteromycetes), բազիդիավոր սնկերի դաս։ Հայտնի է մոտ 1600, ՀՀ-ում՝ մոտ 80տեսակ՝ անձրեվասունկ տանձաձև (Lycoperdon pyriforme), անձրևասունկ մարգարտյա (Lycoperdon perlatum), գլխասունկ պարկանման (Calvatia utriformis), վառոդասունկ սեվացող (Bovista nigrescens), հողաստղ պսակաձև (Geastrum coronatum), կեղծ անձրևասունկ սովորական (Scleroderma aurantium) և այլն։ Հանդիպում են ամենուրեք։ Աճում են փտած բնափայտի, հողի վրա և հողի մեջ, անտառներում, մարգագետիններում, դաշտերում, այգիներում, տափաստաններում։ Պտղամարմինը (տրամագիծը՝ 1-30 սմ, երբեմն՝ 50, հազվադեպ՝ 150) հիմնականում փակ է, պալարաձև, կլոր, ձվաձև, տանձաձև, աստղաձև և այլն՝ պատված բազմաշերտ թաղանթով, որը պատռվում է հասունանալուց հետո։ Պտղամիսը սկզբում սպիտակ է, ապա վերածվում է շագանակագույն կամ սև փոշիացող զանգվածի։ Հողի վրա աճող սնկերն ունեն նստած պտղամարմին, կեղծ կամ իսկական ոտիկ, իսկ հողի մեջ աճողները պալարաձև են, ունեն պարզ կառուցվածք։ Կան ուտելի (երբ պտղամիսն սպիտակ է) և թունավոր տեսակներ։ Որոշ տեսակներ ունեն հականեխիչ, հակաբորբոքային և հակաքաղցկեղային հատկություններ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում