Բոցասնկեր. ՀՀ Բույսեր

Բոցասնկեր (լատ.՝ Pholiota), թեփուկասնկեր, բազիդիավոր սնկերի ցեղ։

Նկարագրություն
Գլխարկը (տրամագիծը՝ 5-18 սմ) մսոտ է, զանգակակլորաձև, ոսկեգույն կամ ժանգադեղնավուն՝ կարմրավուն թեփուկներով, կպչուն, չորացած վիճակում՝ փայլուն։ Պտղամիսը սպիտակավուն է կամ բաց դեղին։ Թիթեղները լայն են, սկզբում՝ դեղնավուն, հասունանալուց հետո՝ գորշ շագանակագույն։ Ոտիկը օղակով է, դեղնագորշավուն՝ պատված շագանակագույն թեփուկներով։ Ուտելի է։

Տարածումը Հայաստանում
ՀՀ-ում տարածված է 16 տեսակ, առավել հաճախ հանդիպում է բոցասունկ ոսկեգույնը (Ph. aurivella)՝ Արագածոտնի, Շիրակի՝ , Կոտայքի, Վայոց ձորի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է ամռանը և աշնանը՝ սաղարթավոր անտառներում, այգիներում՝ կենդանի ու փտած ծառերի վրա (1200-1800 բարձրություններում)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում