Կեչասունկ. ՀՀ Բույսեր

Կեչասունկ կամ կեչու թնջուկ (լատ.՝ Leccinum scabrum), բազիդիավոր սնկերի լեկցին ցեղի ներկայացուցիչ։

ՀՀ-ում
ՀՀ-ում հազվադեպ հանդիպում է Լոռու և Տավուշի մարզերում։ Աճում է լայնատերև կամ խառնանտառներում՝ ամռան ամիսներին՝ հողի վրա (1100- 1400 մ բարձրություններում)։

Կենսաբանական նկարագիր
Միկոռիզագոյացնող է, համակեցության մեջ է մտնում կեչու հետ։ Գլխարկը (տրամագիծը՝ 10-15 սմ) մսալի է, ամուր, բարձիկաձև։ Խոնավ եղանակին մակերեսը լորձնանում է։ Գունավորումը, կախված եղանակից, կարող է լինել բաց դեղինից մինչև գորշամոխրագույն։ Հիմենոֆորը (պըտղաբեր մասը) խողովակաձև է, մանր, կլորավուն, անկյունաձև անցքերով, սպունգանման, սկզբում՝ սպիտակ, հետագայում՝ գորշ։ Պտղամիսն ամուր է, սպիտակ, կտրվածքում՝ վարդագույն։ Ոտիկը (Երկարությունը՝ 10-20 սմ, հաստությունը՝ 3 սմ) գլանաձև է, հիմքում՝ լայնացած, սպիտակ, ունի գորշ կամ մոխրագույն թեփուկներ։

Նշանակություն
Ուտելի է. օգտագործվում է թարմ, չորացրած, աղ կամ թթու դրած։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում