Ֆուզարիում. ՀՀ Բույսեր

Ֆուզարիում (լատ.՝ Fusarium), անկատար սնկերի դաս։

Տարածվածությունը
Տարածված է ՀՀ բոլոր մարզերում։ Բնակվում են հողում, ջրավազաններում, հիմնականում բույսերի, մնացորդների և այլ հիմնանյութերի վրա։

Կենսաբանական նկարագիրը
Միցելիումը փափկամազ է, սարդոստայնային, սպիտակավուն, դեղնավուն, վարդագույն, մանուշակագույն և այլն։ Կոնիդիումները երկու տիպի են՝ մակրոկոնիդիումներ, որոնքնբազմաբջիջ են, իլիկաձև, իլիկամանգաղաձև, նշտարաձև և այլն, առաջանում են պարզ կամ ճյուղավորված կարճ կոնիդիակիրների վրա կամ վերջիններիս հետ ձևավորում խմբավորումներ (սպորոդոխիումներ ու պիոնոտներ) և միկրոկոնիդիումներ, որոնք միաբջիջ են կամ երկբջիջ, ձվաձև, տանձաձև, գավազանաձև, օվալաձև, դասավորված միայնակ կամ շղթայաձև։

Կիրառումը և նշանակությունը

Ֆուզարիում սապատավորը ֆակուլտատիվ կամ խիստ արտահայտված մակաբույծ է, ֆուզարիում սրասպորայինը հարուցում է մոտ 150 տեսակ բույսերի անոթային թառամում (տրախեոմիկոզ), կարտոֆիլի ֆուզարիում՝ արմատների և պալարների փտում, կուլմորում ֆուզարիում,

  • Ֆուզարիում գրամինեարումը (F.graminearum),
  • Ֆուզարիում սպորոտրիխիելան (Fusarium sporotrichiella)՝ հացաբույսերի ֆուզարիոզ և այլն։

Ջրում բնակվող Ֆուզարիում ջրմուղայինը (Fusarium aquaeductum) առաջացնում է ջրատար խողովակների խցանում։ Ֆուզարիումի թույներ առաջացնող տեսակներով ախտահարված հացաբույսերը, կերաբույսերը վտանգավոր են մարդու և կենդանիների համար, հարուցում են ֆուզարիոտոքսիկոզ։ Ֆուզարիումի համրիչաձև և սրասպորային տեսակներն իրենց կենսագործունեության ընթացքում առաջացնում են բույսերի աճը խթանող ֆիզիոլոգիապես ակտիվ նյութեր՝ հիբերելիններ։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում