Ժանգասնկեր. ՀՀ Բույսեր

Ժանգասնկեր՝ (լատ.՝ Pucciniales) մակաբույծ սնկերի կարգ։ Այս կարգի սնկերը բարձրակարգ բույսերի մակաբույծներ են, լայնորեն տարածված են տարբեր լայնույթներում։ Հայտնի է դրանց մոտ 5000 տեսակ (1981 թ. դրությամբ)։

Բազմացում

Ժանգասնկերի մոտ հայտնի է մեկ տեսակի կենսական շրջանում իրար հետևող մի քանի տարատեսակ սպորատվության երևոյթը, որն ավարտվում է տելեյտոսպորների (հանգչող սպորների) առաջացմամբ։ Տելեյտոսպորն աճելով վերածւում է քառաբջիջ բազիդիումի, որի բջիջները դասավորված են մեկը միյուսի վրա։

Միցելիում

Ժանգասնկերի մարմինը (միցելիումը) տարածվում է վարակված բույսի հյուսվածքների միջբջջային տարածություններով, իսկ բջիջների մեջ մխրճում է հաուստորիումները (հիֆերի հատուկ ճուղավորումներ` տեր բույսի բջիջներից սննդարար նյութերը ծծելու համար)։ Այն պարունակում է յուղի կաթիլներ` ներկվուած նարնջագույն` կարոտինին մոտ մի գունանյութի շնորհիվ։ Նույնպիսի կաթիլներ պարունակւում են նաև սպորներում։ Ախտահարուած բոյսերը ծածկվում են նարնջագույնի կամ կարմրադարչնագույնի տարբեր երանգների բարձիկներով, ինչի պատճառով էլ այս սնկերի հարուցած հիվանդությունը կոչվում է ժանգ։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում