Կարմրակատար. ՀՀ Կենդանական աշխարհը

Կարմրակատար, (Carduelis carduelis), ճնճղուկազգիների կարգի սերինոսների ընտանիքի երգող թռչուն։

Բնադրում
Բնադրում է ծառերի վրա։ Դնում է սպիտակ, վարդագույն կամ երկնագույն երանգով 4-5 ձու։ Թխսում է էգը (13-14 օր)։ Սնվում է խոտաբույսերի սերմերով, հատապտուղներով, մրգերով։ Տնային պայմաններում պահում են որպես դեկորատիվ, երգող թռչուն։

Տարածվածություն
Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում։ ՀԽՍՀ-ում տարածված է կովկասյան կարմրակատարը, ձմռանը հանդիպում է նաև սիբիրյան կարմրակատար։ Կովկասյան կարմրակատարը մեր հանրապետության պայմաններում նստակյաց է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում