Արդեն թխսակալած թռչուններ թողեցին բներն ու հեռացան...

«Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են մեր թռչուններով, ովքեր հաճախ էին հարցնում, թե ինչու է վերջին տասնամյակում մեր տարածաշրջանին բնորոշ նստակյաց թռչնատեսակների քանակը համեմատաբար նվազել, հիմա բացատրեմ պատճառներից մեկը. Վերջին տասնամյակում ու կարելի է նաև ասել տարեցտարի կլիմայական փոփոխությունները ավելանում են: Երբ նախկինում թռչունները տարվա այս պահին հանգիստ բնադրում ու ձվադրում էին կատարում, այժմ դժվարացել է նաև այս երևույթը, քանի որ վերջին տարիներին ամեն ապրիլ-մայիս ընկած ժամանակահատված կլիմայի կտրուկ փոփոխությունից այսպիսի երևույթներ են հանդիպում ու ձյան առատ տեղումներ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է կենդանաբան Հարութ Աղաթելյանը: 

Վերջինս մանրամասնում է. «Լուսանկարում երգող կեռնեխի բույն է, որը մոտ մեկ շաբաթ է, ինչ թխսակալել էր և շուտով պետք է ձագեր ունենար: Սակայն տարվա այս ժամանակահատվածում, հանկարծակի տեղացած, երկարաձգվող ձյան, ջերմաստիճանի կտրուկ անկման պատճառով նա թողեց բույնը ու հեռացավ... Եվ ոչ միայն դա եղավ կեռնեխների, այլ մի շարք ուրիշ թռչնատեսակների /Արշալուսիկ, Երկնագույն երաշտահավ, կարմրակատար, կանաչ սերինոս.../ մոտ, ինչը շաատ ցավալի է: Մեծ քանակությամբ արդեն թխսակալած թռչուններ թողեցին բներն ու հեռացան: Երբ կլիման տաքանա, նրանք նորից կվերադառնան իրենց բույն ու կբնադրվեն, սակայն արդեն մի սերունդ կորցրած...

Եվ մեզ մոտ կան թռչնատեսակներ, որոնք տարվա մեջ պատահում էր 2-3 անգամ սերունդ էին տալիս, իսկ հիմա անբարենպաստ պայմանների պատճառով այդ քանակը նույնպես կրճատվել է ցավոք: Մանր երգեցիկ տեսակների քանակը որոշակիորեն կարելի է փրկել, սակայն հենց անտառաբնակ տեսակներն արդեն մի սերունդ կորցրեցին այս տարի նույնպես: Բնական երևույթ է, բայց ցավալի...»:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում