Անօրինական «ծիտ բռնողների» մեթոդները՝ Ազատի ջրամբար ճանապարհին (ֆոտո)

«Գառնիից Ազատի ջրամբար ճանապարհին ցանց ա քաշած, միացրած ա թռչունի ձայն, վանդակի մեջ դրված են սենց թռչուններ, նպատակը` բռնել նոր թռչունների։ Հարցին թե անօրինական ա, պատասխանում են, որ մեր երկրում էտ ինչն ա օրինական։ Տեսչական մարմնին տեղյակա պահվել, և հուսով ենք, որ խնդիրը լուծում կստանա, իսկ անօրինական ծիտ բռնողները կհասկանան, որ պետք չի անել տենց ու կպատժվեն»,– այս մասին ահազանգում է Կարինե Դիլանյանը թռչնասերների խմբում։ 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները, արագ արձագանքելով Տեսչական մարմին ստացված ապօրինի որսագողության վերաբերյալ ահազանգին, անմիջապես մեկնել են Կոտայքի մարզի վարչական տարածքի Ազատի ջրամբարի հարակից տարածք, որտեղ հայտնաբերել են ամրացված մանրացանց և 1 հատ կարմրակատար, 2 հատ սերինոս տեսակի թռչուններ՝ վանդակներում:

Որսագողության առարկա հանդիսացող մանրացանցը, թռչունները և վանդակները առգրավվել են:

ԲԸՏՄ մանրամասն տեղեկություններ չի հայտնել, թե արդյոք հայտնաբերվել և պատժվել են ապօրինության հեղինակները։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում