Սովորական լորտու. ՀՀ Կենդանական աշխարհը

Սովորական լորտու (Natrix natrix), լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի իսկական լորտուների Natrix ցեղի օձ։ Սովորական դրախտապանական էգը և արուն Սովորական երկարաթև չղջիկ Հանդիպում է ՀՀ բոլոր մարզերի լեռնային շրջաններում, Երբեմն՝ նաև Նախալեռներում։ Տարածված է կանգուն ու հոսող ջրավազանների ջրամերձ կենսավայրերում, այգիներում, երբեմն կարող է հանդիպել նաև ջրից բավական հեռու։ Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (11-120 սմ), պոչը 3-5 անգամ կարճ է։ Մարմինը բարեկազմ է։ Գլուխը տարանջատված է մարմնից և ծածկված է խոշոր փայլուն վահանիկներով։ Աչքերը խոշոր են, ծիածանաթաղանթը՝ դեղնավուն կամ մուգ, բիբը՝ կլոր։ Մարմնի թեփուկները կատարավոր են, ինչով նմանվում է թունավոր իժերին։ Մոխրագույն, գորշավուն, կանաչավուն ընդհանուր գունավորում ունեցող մեջքը ծածկված է այս կամ այն չափով արտահայտված մուգ բծերով։ Որոշ վայրերում հանդիպում են երկայնակի դեղնավուն զոլավոր մոխրագույն առանձնյակներ, որոնց որոշ հետագոտողներ համարում են առանձին Ենթատեսակ՝ պարսկական լորտու (Natrix natrix persa): Հաճախ, հատկապես լեռնային վայրերում հանդիպում են մեջքի ամբողջական սև գունավորումով անհատներ։ Գլխի հետևի մասում սովորաբար առկա են սպիտակավուն, դեղնավուն կամ նարնջագույն խոշոր զույգ խալեր։ Որովայնային մակերեսը խայտաբղետ է, վահանիկների Եզրերը սպիտակից դեղնավուն են, իսկ կենարարական մասով անցնում է կտրտված ուղիղ եզրերով լայն սև զոլ։ Սնվում է մանր ողնաշարավորներով (ձկներ, երկկենցաղներ, նաև կրծողներ): Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան սկիզբը։ Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-մայիսին։ Հունիսի 2-րդ կեսից հուլիսի սկիզբը էգը դնում է 4-40 ձու։ Ձվերը խոշոր են (23-32 x 12-23 մմ): Ձագերը ծնվում են օգոստոսի վերջից սեպտեմբերի կեսերը։ Հաճախակի խնամվում է անազատ պայմաններում։ Օգտագործվում է գիտահետազոտական նպատակներով։ Պաշտպանվում է՝ հիմնականում սուր հոտով հեղուկ արտաթորելով և սատկած ձևանալով։ Կծում է շատ հազվադեպ, կծածը մարդու և կենդանիների համար վտանգավոր չէ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում