Որոնք են Երկիր մոլորակի ութ հնագույն կենդանիները (ֆոտոշարք)
![](https://econews.am/disk/28-02-19/d6fe6d59676fc648365f2d26f220631b.jpg)
Կենդանիների և բույսերի հնագույն տեսակների բացահայտումը մեր ժամանակներում այդքան էլ հեշտ գործընթաց չէ: Կարող ենք ասել, որ դրանք կրիաները, շնաձկները և քարաքոսերն են, սակայն այսքանով ցանկը չի ավարտվում: Ներկայացնում ենք մոլորակի վրա ապրող հնագույն ութ կենդանիներին:
Ֆլամինգո (լատ․՝ Phoenicopterus)
Հետազոտությունների արդյունքում գիտնականները հայտնաբերել են 18 մլն տարեկան ֆլամինգոյի ձվեր: Բույնը կառուցված է եղել տերևներից, ճյուղերից և տարբերվում էր մեր ժամանակերի բներից: Այն ավելի շատ հիշեցնում էր ցեխի աշտարակ: Այնուամենայնիվ ձվերից կարելի էր եզրակացնել, որ մեր ժամանակների ֆլամինգոները նման են եղել նախնիներին:
Սպիտակապոչ եղջերու (լատ․՝ Odocoileus virginianus)
Այս կենդանատեսակը մոտ 1.5 մլն տարեկան է: Այս կենդանին փոքրամարմին է, սակայն նույն ընտանիքի այլ ներկայացուցիչների հետ համեմատ նրանց կարելի է հերոսներ համարել: Կենդանու ստամոքսը կարող է մարսել ոչ միայն բույսերը, այլև՝ միսը: Բացի այդ, սպիտակապոչ եղջերուները կարողանում են շատ լավ խուսափել հետապնդումներից և ըստ իրավիճակի թաքցնել իրենց հետքերը:
Զեբր (լատ․՝ Hippotigris)
Նրանք 4 մլն տարի առաջ առանձնացել են իրենց նախնիներից ՝ ձիերի ցեղատեսակից: Գոյություն ունեն տաս ենթատեսակի զեբրեր: Այս բոլոր տեսակները գծավոր են: Չնայած, որ նրանց բնակավայրերն իրար նման են, այնուամենայնիվ նրանք չեն կարողանում միասին ապրել: Լեռնային զեբրերի և բաշավոր զեբրերի խաչասերման մարդու բոլոր փորձերը ձախողվել են:
Կանադական կռունկ (լատ․՝ Grus Canadensis)
Կանադական կռունկի 15 տեսակերն ունեն լայն տարածում: Այս տեսակը համարվում էր 2.5 մլն տարեկան, սակայն վերջին ուսումնասիրություններն ապացուցում են, որ այն ավելի քան 10 մլն տարեկան է: Հայտնաբերված կմախքը ամբողջությամբ համապատասխանում է մեր օրերում ապրող կռունկի կմախքին: Այս բացահայտումը Կանադական կռունկին դարձնում է մոլորակի վրա այս պահին ապրող բոլոր թռչուններից հնագույնը:
Սովորական ոզնի (լատ․՝ Erinaceus europaeus)
Դժվար է հավատալ, բայց ոզնիները մինչ այսօր մեզ հանդիպում են նույն արտաքին նկարագրությամբ, ինչպիսին նրանք եղել են դեռևս 15 մլն տարի առաջ: Նրանց ասեղային պաշտպանությունն արդյունավետ է ծառայել՝ պաշտպանելով գիշատիչ կենդանիներից: Բացի այդ, ոզնիները բազմանում են շատ արագ, քմահաճ չեն սննդի հարցում և հոգ են տանում իրենց հաջորդող սերունդների մասին:
Խողովակատամ (լատ․՝ Orycteropus afer)
Այս կենդանին նման է խոզի և կենգուրույի խառնուրդի՝ հուշելով մեզ իր 35 մլն տարվա հարուստ և անփոփոխ անցյալի մասին: խողովակատամն այնքան հնագույն է, որ ագամ զրկված է իր նախնիներին կամ մերձավոր ազգակիցներին հիշելու հնարավորությունից: Չնայած նրան, որ այս հնագույն կենդանին չունի ատամներ, այնուամենայնիվ շատ լավ փորում է հողը և հիմնականում սնվում միջատներով՝ մրջյուններով և որդերով:
Պարկամուկ (լատ․՝ Didelphidae)
Այն փաստը, որ պարկամուկը հնագույն կենդանիներից մեկն է, դժվար չէ գուշակել: Բայց իրականությունը գերազանցում է բոլոր սպասելիքները՝ այս կենդանատեսակը 70 մլն տարեկան է: Այս տեսակն հնագույնն է կաթնասուն կենդանիների մեջ: Նրանց գոյատևման մարտավարությունը շատ յուրահատուկ է. երբ վտանգ է սպառնում նրանք ձևանում են մեռած, նրանց աչքերն անշարժանում են, բերանից սկսում է փրփուր դուրս գալ և մաշկը սառում է: Այս վիճակում պարկամուկը կարող է անցկացնել մինչև վեց ժամ:
Հնդկական մանուշակագույն գորտ (լատ․՝ Nasikabatrachus sahyadrensis)
Այս կենդանատեսակը 134 մլն տարեկան է: Նրա նախնիները ոչ միայն դինոզավրերի կողքին են ցատկել, այլ նաև վերապրել են բոլոր աղետները: Գաղտնիքը նրանում է, որ այս գորտերն ապրում են ստորգետնյա հողերում և դուրս են գալիս տարվա ընթացքում ընդամենը երկու շաբաթով, այն էլ՝ զուգավորման համար:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/17-10-23/c5edfa7f66ee4c1b568d55f48be94eb9.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-11-22/53668a4135094479e1b121499ec66b4c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/07-11-22/bad84e7ba842c1a8651a51e527e27c34.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/19-10-22/42b7737ae395b2f30fda70a4912287ba.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-10-22/31036ab8a947a76de9cb83942cd48553.jpg&w=300&h=200)