Աստղիկ (բույս). Դեղաբույսեր

Աստղիկ (լատ.՝ Stellaria), աստղան ծաղիկ, մեխակազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 100, ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ աստղիկ սովորական (S. media), աստղիկ չնկատված (S. neglecta), աստղիկ պարսկական (S. persica), աստղիկ մկնականջանմաև (S. anagalloides), աստղիկ հաստատերև (S. crassifolia)։

Տարածված է Սյունիքի, Արագածոտնի, Լոռու և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է մարգագետիններում, ստվերոտ, խոնավ վայրերում։ Աղբոտում է հացաբույսերի ցանքերը, բանջարանոցները և այգիների տնկարկները։

Դեղաբույս է. պարունակում է C, E վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին)։ Պատրաստուկն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող և ցավազրկող միջոց։ Մեղրատու է։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում