Ախնաբադի կենու պուրակ. Հայաստանի արգելավայրեր

Ախնաբաթի կենու պուրակ արգելավայր, բնության հատուկ պահպանվող տարածք, Հայաստանի Հանրապետության 26 արգելավայրերից մեկը։ Կազմավորվել է 1959 թվականին, ունի 25 հա տարածք։

Գտնվում է ՀՀ Տավուշի մարզում՝ Միափորի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերին, Ծաղկուտ լեռնաբազուկի վրա, Աղավնավանք գյուղի մոտ, Ախնաբաթի եկեղեցու հարևանությամբ՝ ծովի մակարդակից 1400-1700 մ բարձրություններում Փոլադ գետի ավազանում։ Ստեղծվել է մնացուկային հատապտղային կենու եզակի պուրակի պահպանության նպատակով։ Այստեղ աճում են 25 մ բարձրություն և բնի 70-90 սմ տրամագիծ ունեցող 300-400 տարեկան կենու ծառեր։

Կենին բազմանում է բնական ճանապարհով՝ սերմերից։ Հատապտղային կենին մշտադալար բարձրահասակ ծառ է՝ մուգ կանաչ կոնաձև սաղարթով։ Կենու երկրորդ՝ կարմրածառ անունը պայմանավորված է կարմրավուն բնափայտով։ Այն մարդկությանը հայտնի է դեռևս 3000 տարի առաջ, երբ նրանից պատրաստում էին սարկոֆակներ՝ կենու բնափայտի՝ ջրում չմեխելու, սնկերի և միջատների նկատմամբ կայունության շնորհիվ։ Ավելի ուշ սկսել են պատրաստել ռազմական գործիքներ, կենցաղային իրեր, հետագայում՝ կահույք։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում