«...Չեք պատկերացնի, թե ինչ երջանիկ եմ...». ԱՄՆ-ում պումայի որսը մեծ աղմուկ է բարձրացրել (ֆոտո)

ԱՄՆ Կոլորադո նահանգում տեղի ունեցած պումայի (Puma/Լեռնային առյուծ) որսը և դրան հաջորդող լուսանկարների հրապարակումը սոցիալական ցանցում մեծ աղմուկ է բարձրացրել, իսկ լուսանկարի հերոսուհին «Prairie Protection» նախաձեռնության կողմից արժանացել է պարսավանքի: 

Ֆրանչեսկա Էսփլին անունով կինը 2018թ.-ի դեկտեմբեր ամսին իր սոցիալական էջ է բեռնել լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ հրազենով սպանում է պումայի, այնուհետև լուսակարվում կենդանու արնաշաղախ մարմնի հետ՝ արյունոտելով նաև ձեռքերը: Վերջինս լուսանկարում ցուցադրում է նաև իր ամբողջովին արյունոտ ձեռքերն ու «անսահման երջանկությունը»: Կենդանապաշտպան ակտիվիստներն օրերս հրապարակել են կնոջ լուսանկարները՝ գրելով. «Սա այն մարդկանց մտածելակերպն է, որոնք սպանում են գիշատիչ տեսակի կենդանիների սպորտի և զվարճանքի համար: Կոլորադոյի պետական կառույցներն ու վայրի բնության ոստիկաններն աջակցում են Կոլորադոյի բնության այս խենթ թալանը: Սա մեր պատասխանատվությունն է որպես մարդկանց, որոնք հոգ են տանում բնության մասին, վերջ տալ հաճույքի համար սպանելու այս խենթությանը»: 

Լուսանկարներին կից Ֆրանչեսկա Էսփլինը նաև շնորհակալություն է հայտնել մարդկանց, որոնք աջակցել են նրան որսի կազմակերպման հարցում՝ հայտնելով, որ նա «մինչև հիմա 9-րդ երկնքում է» ու այս որսն ընդմիշտ կլինի իր ցուցակում առաջինը: «...Չեք պատկերացնի, թե ինչ երջանիկ եմ...»,- գրել է նա: 

Ինչպես հայտնի է դարձել 28-ամյա Էսպլինը և նրա ընտանիքը զբաղվում են խրտվիլակագործությամբ (Taxidermy): Կենդանապաշտպան ակտիվիստներն արդեն սկսել են ստորագրահավաք, որով նախատեսվում է վերջ տալ որսի այս ձևին նաև Կոլորադո նահանգում: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում