Մահացավ աշխարհում միակը մնացած որձ ռնգեղջյուրը (տեսանյութ)

Քենիայի արգելոցի աշխատակիցները ստիպված են եղել քնեցնել հյուսիսային սպիտակ Սուդան մականունով աշխարհում միակը մնացած 45-ամյա ռնգեղջյուրին: Սուդանը՝ հասնելով պատկառելի տարիքի, արդեն չէր հաղթահարում առաջացած առողջական խնդիրները:

Հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրը, որը վերջին որձ առանձնյակն էր մնացել իր տեսակի մեջ, ծնվել է 1973թ.-ին Հարավային Սուդանի Հանրապետությունում: Նրան միանգամից ուղարկել են չեխական կենդանաբանական այգի, իսկ «Ol Pejeta» արգելոցում կենդանին հայտնվել է 2009թ.-ին: Այս քայլը հանդիսանում էր վերացող տեսակի փրկությանն ուղղված վերջին հնարավորությունը:

Սպիտակ ռնգեղջյուրի տեսակն ունի երկու ենթատեսակ: Ընդ որում, եթե հարավային սպիտակ ռնգեղջյուրը հաշշվում է 21 000 առանձնյակ, ապա հյուսիսային ենթատեսակը 2009թ.-ին ուներ ընդամենը 4 ներկայացուցիչ. Սուդանը, նրա դուստրն ու թոռնուհին, ինչպես նաև Սունի անունով ևս մեկ որձ: Սակայն 34 տարեկանում Սունին մահացավ՝ չթողնելով ժառանգ:

Վայրի բնության մեջ հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրների բնական բեղմնավորումը հաջողություն չունեցավ: Այսօր, մասնագետները կփորձեն կիրառել բավական թանկարժեք արհեստական բեղմնավորման մեթոդը: Սուդանից վերցված սերմնահեղուկի միջոցով կբեղմնավորվի էգ առանձնյակներից մեկը, սակայն, քանի որ էգերը նույնպես խնդիրներ ունեն, էգ հարավային սպիտակ ռնգեղջյուրներից մեկը փոխնակ մայր կդառնա այդքան «սպասված ժառանգի» համար: 

Սուդանի տարիքը հավասար է մարդու 100 տարեկան հասակին: Նա արդեն չէր կարողանում պայքարել ոտքի վարակի դեմ և մասնագետները ստիպված են եղել մարտի 19-ին քնեցնել ցավից տառապող «նուրբ հսկային, որի մեջ չկար ոչ մի կաթիլ դաժանություն»: 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում