Ինչպես մեկ մարդ փրկեց հազարավոր կենդանիների. 40 տարի՝ կենդանիների հետ մեկ բակում (տեսանյութ)

Հնդկաստանի 69-ամյա բնակիչ Պրակաշ Ամտեն միջազգային ճանաչման է արժանացել իր բնապահպանական և բնասիրական գործունեության շնորհիվ: Վերջինս 70-ական թվականներից սկսած օգնություն է ցուցաբերում վայրի կենդանիներին: 

Այս պատմությունը պատահաբար է սկսվել: Պրակաշը կնոջ հետ անտառով զբոսնելիս, հանդիպել է Madia Gond ցեղի որսորդներին, որոնց ապրուստի միակ միջոցը որսն է: Այդ օրը, որսորդների մոտ Պրակաշը տեսել է նորածին կապիկի, որը դեռ կենդանի էր: Բարի մարդը՝ հասկանալով, որ նորածնին ևս շուտով սպանելու են, առաջարկում է փոխանակել կենդանուն որոշ չափաբաժնով սննդի հետ: Կապիկն ապրել է Պրակաշի տանը և ամբողջ ընտանիքին դա այնքան է դուր եկել, որ վերջինս որոշել է պայման կապել Madia Gond ցեղի ներկայացուցիչների հետ: Այսպիսով, Պրակաշն ամեն անգամ սննդի դիմաց տուն էր բերում որսի ընթացքում սպանված կենդանիների ողջ մնացած ձագերին:

Որոշ ժամանակ անց, Ամտե ընտանիքի տան շրջակայքում արդեն ապրում էին ընձառյուծներ, բորենիներ, կապիկներ, արջեր, եղնիկներ, օձեր, կոկորդիլոսներ և այլ տեսակի կենդանիներ: Ներկայումս ընտանիքը խնամում է 90-100 կենդանիների: Պրակաշ Ամտեն ստացել է բազմաթիվ միջազգային մրցանակներ, նրա մասին նկարահանվում են ֆիլմեր, իսկ Մոնակոյի թագավորությունն անգամ հատուկ նամականիշ է թողարկել նրա պատվին: 

Թարգմանությունը՝ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում