Ողբերգություն՝ Մեքսիկայի ափին. Դելֆիններն ընդդեմ դելֆինների (ֆոտո)

Մեքսիկայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը հայտնել է Լա Պաս ծոցում իրականացրած փրկարարական գործողության մասին: Ափին հայտնաբերվել են 54 սպիտակակող տեսակի դելֆիններ: Կենդանիներից շատերը դեռ շնչում էին և կամավորներին հաջողվել է նրանց տանել դեպի ջրի խորք: 

Ինչպես տեղեկանում ենք «National Geographic»-ից, ցավոք սրտի կենդանիներից 21-ին փրկել չի հաջողվել: Ենթադրաբար, տեղի ունեցած դեպքի մեղավորները մեկ այլ տեսակի դելֆիններն են՝ աֆալինաները: Մահացած կենդանիների մարմինների վրա հայտնաբերվել են կծածի հետքեր: 

Դելֆինների այս «պատերազմի» պատճառները դեռ անհայտ են: Հավանաբար, ծոցի ջրերում մրցակցություն է սկսվել սննդի սահմանափակ ռեսուրսների համար: Նման ճակատամարտում սպիտակակող դելֆինների շանսերը քիչ են: Շուրջ 2.3 մետր երկարություն և 80 կգ քաշ ունեցող դելֆիններին դժվար է դիմակայել 3 մետրանոց աֆալինաներին, որոնց քաշը կարող է հասնել 300 կգ-ի: Ներկայումս իրականացվում են մահացած կենդանիների դիերի հերձում՝ պարզելու համար դրանց մահվան պատճառը: 

Թարգմանությունը՝ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի:  

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում