Կոկորդիլոսները՝ Ավստրալիայի բնակչության սպառնալիք

«Crocodylus porosus» տեսակի կոկորդիլոսները տարածված են Ավստրալիայի հյուսիսային ափերին, Նոր Գվինեայի Պապուա կղզիներում, Ինդոնեզիայում և ասիական այլ երկրներում: 1971թ.-ին այս կենդանատեսակը հայտնվեց վերացման վտանգի առջև անկառավարելի որսի հետևանքով: Որոշ արգելիչ միջոցառումների կիրառումից հետո կոլորդիլոսների պոպուլյացիան զգալիորեն ավելացավ: Արդյունքում, սակայն, առաջացավ մեկ այլ խնդիր:

Ներկայումս Ավստրալիայում ապրում է այս կենդանատեսակի 200 000 առանձնյակ, ինչը գրեթե համադրելի է հյուսիսային շրջանի և հարակից տարածքների բնակչության թվաքանակի հետ (250 000 մարդ): Ընդ որում, կոկորդիլոսների այս տեսակն իրենց էկոհամակարգում հանդիսանում են հզոր գիշատիչներ: Այս կենդանատեսակը ունակ է հաղթելու իրենից 3 անգամ ավել քաշ ունեցող կենդանիների, հետևաբար նրանց սննդակարգի մեջ մտնում են ոչ միայն մանր կենդանիներ, ինչպիսիք են վարանները կամ կրիաները, այլև ընձառյուծներ, օրանգուտաններ, ուղտեր, տնային կաթնասուններ և այլն:

Այսպիսով, այս կենդանատեսակը մեծ վնասներ է հասցնում պետությանը տնտեսական առումով: Միայն մեկ ֆերմայում կոկորդիլոսները կերել էին ավելի քան 100 կով՝ 100 000 ավստրալական դոլարի վնաս պատճառելով պետությանը: Այս տեսակի կոկորդիլոսները նաև մարդկանց վրա են հարձակվում: Այս հանգամանքները հաշվի առնելով, որսը կրկին թույլատրվել է, սակայն միայն համապատասխան թույլտվության առկայության դեպքում: 

Ինչպես տեղեկանում ենք «National Geographic»-ից, վերջերս կոկորդիլոսների հավաքագրմամբ զբաղվող ընկերություններից մեկը բացառիկ հաջողություն է գրանցել. որսորդը բռնել է 2 «Crocodylus porosus» 4.3 ու 4.5 մետր երկարությամբ: Քանի որ չի հայտնաբերվել դրանց խնամքով զբաղվել ցանկացող ֆերմա, կենդանիները սպանվել են: 

Ներկայումս, երբ Ավստրալիայում անձրևային սեզոն է, ջրի մակարդակի բարձրացման հետևանքով կոկորդիլոսները հայտնվել են իրենց համար անսովոր վայրերում: Կառավարական մարմինները զգուշացրել են տեղի բնակիչներին, հատկապես երեխաներ ունեցող, որքան հնարավոր է հեռու մնալ ջրից: Անվտանգության կանոններին չհետևելը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների: 

Թարգմանությունը՝ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում