Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հանքում մահացել է հանքափոր

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի թիվ 140 հանքում այսօր՝ հոկտոմբերի 23-ին դժբախտ դեպք է գրանցվել: Տեղի է ունեցել վթար, ինչի հետևանքով կա զոհ: Մահացել է հանքափոր, 40-ամյա Վ. Ս.։

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները։ Դին դեռևս չեն հանել հանքի տարածքից։ Նշենք, որ Վ.Ս.-ն Ախթալայի բնակիչ է, երեք անչափահաս երեխաների հայր:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում