Մեքսիկայում հրաբխի ժայթքման հետևանքով երկրի մայրաքաղաք Մեխիկոյի և նրա շրջակայքի վրա մոխիր է նստել
Մեքսիկայում Պոպոկատեպետլ հրաբխի ժայթքման հետևանքով երկրի մայրաքաղաք Մեխիկոյի և նրա շրջակայքի վրա մոխիր է նստել, հայտնում է Independent-ը:
Նշվում է, որ հրաբուխը ժայթքել է մոտ 9 ժամ` մինչև տեղական ժամանակով ժամը 3:00-ը: Այդ մասին հայտնել է բնական աղետների հաղթահարման ազգային գործակալությունը:
Մեխիկոյի բնակիչները առավոտյան արթնացել են և տեսել, որ իրենց ավտոմեքենաները պատված են մոխրի ոչ մեծ շերտով:
Հրաբխի խառնարանից, որի բարձրությունը 5500 մետր է, ընդամենը 100 կիլոմետրի վրա ապրում է մոտ 25 մլն մարդ: Այն պարբերաբար ժայթքում է 1994 թ.-ից: