Ապօրինի ծառահատում մայրաքաղաքի Հերացու փողոցում

Մայիսի 27-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի Հերացու փողոցում ծառ են կտրում։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության ծառայողները պարզել են, որ Երևանի բնակիչներ 55-ամյա և 69-ամյա տղամարդիկ Հերացու փողոցում երկու ծառ են կտրել։

Տղամարդիկ ներկայացել են ոստիկանության Մարաշի բաժանմունք ու տվել խոստովանական բացատրություն։ Վնասի չափը պարզվում է։ Նախապատրաստվում են նյութեր։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում