Ոստիկանները բացահայտեցին Եղեգնուտ գյուղի հարակից անտառից կատարված ապօրինի ծառահատումը

Հունիսի 12-ին, ժամը 21.15-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներ իրացնելիս, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Եղեգնուտ գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել գյուղի 29-ամյա մի բնակչի՝ իր «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ: Մեքենան բեռնված է եղել մոտ 4 խ/մ փայտանյութով: Տղամարդը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատրաստել է նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Եղեգնուտ գյուղի հարակից անտառից՝ բենզասղոցի գործադրմամբ հատելով 4 տարբեր տեսակի և տարբեր տրամագծերի կանգուն ծառեր, որոնք ցանկացել է տեղափոխել իր տան բակ:

Բենզասղոցը վերցվել է: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում