Հայաստանում տարվա սկզբից գրանցվել է օձի խայթոցի 18 դեպք
Հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է օձի խայթոցի 18 դեպք (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 14 դեպք): ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն օձի խայթոցի վերաբերյալ 2016 թվականին առաջին ահազանգը ստացել է ապրիլի 13-ին:
Տուժածներից Երևանի բժշկական կազմակերպություններ են դիմել 2-ը, իսկ մարզային՝ 16-ը: Առավել շատ դեպքերն արձանագրվել են Արմավիրի մարզում` 7, մյուս մարզերում պատկերն այսպիսին է. Արագածոտնի մարզ՝ 4, Շիրակի մարզ՝ 2, Սյունիքի մարզ` 2, Արարատի մարզ` 1։ Նշենք, որ 13 տուժածի ներարկվել է հակաթույն, իսկ 5 դեպքում դրա անհրաժեշտությունը չի եղել:
Ինչպես հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են հակաթույնով։ Բնակչության բոլոր խմբերի համար ներարկումն իրականացվում է անվճար հիմունքներով:
