Կրակել է փողոցի աղբարկղին, դիպել՝ շանը. ոստիկանությունը՝ Դիլիջանում շանը կրակելու մասին

Ինչպես հայտնել ենք, օրերս կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպք է արձանագրվել: Դիլիջան քաղաքում հասարակական վայրում հրազենով կրակել են բակի շան վրա: Ըստ կենդանասերների ահազանգի՝ կրակողը եղել է ՀՀ ոստիկանության ծառայող:

Այս դեպքի առընչությամբ ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է պարզաբանում. « ...Հրապարակման հիման վրա ոստիկանության Դիլիջանի բաժնում ստեղծված նյութերով պարզվել է շան ուղղությամբ կրակողը ոչ թե ոստիկանության ծառայող է, այլ Դիլիջանի քաղաքապետարանի աշխատակից։ Ըստ նրա բացատրության՝ իրեն պատկանող ողորկափող որսորդական հրացանից կրակել է փողոցում դրված աղբարկղին, արդյունքում վնասել է աղբարկղի մոտ գտնվող շանը։ Պատահարին առնչվող մյուս հանգամանքները պարզվում են»:

«Դինգո թիմի» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ կենդանու վիճակը դրական է. «Մենք դեպքից մեկ օր անց գնացինք նրան բժշկի բերելու, սակայն նա արդեն շատ լավ էր, ուտում էր, խմում էր: Բարեբախտաբար փամփուշտը ծակել և դուրս էր եկել: Անհրաժեշտ ներարկումները արվեցին, նա զննվեց և մնաց իր տանը՝ ավելնորդ սթրեսից խուսափելու համար, քանի որ նա արդեն իսկ բավականին լուրջ սրթեսի մեջ էր ու անգամ մեր կամավորներին թույլ չէր տալիս իրեն զննել, ինչի համար ստիպված էինք նրան կապել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում