Վթար Վայքում. ժավելի սպիրտը թափվել է Արփա գետը

Վայք քաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ինչպես տեղեկանում ենք Արենի քաղաքի համայնքապետարանից, սեպտեմբերի 6-ին Վայք քաղաքի մոտակայքում վթարի է ենթարկվել ժավելի սպիրտ տեղափոխող բեռնատար մեքենա:

«Վթարի հետևանքով ժավելի սպիրտը թափվել է Արփա գետը, ուստի ժամանակավորապես արգելվում է գետում լողալ, ձուկ որսալ և գետի ջրով կատարել ոռոգում: Դեպքի և Արփա գետի ջրի օգտագործման վերաբերյալ կլինեն լրացուցիչ հայտարարություններ»,- ասված է հայտարարության մեջ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում