Լոս Անջելեսում առաջին անգամ կանցկացվի կինոփառատոն շների համար

Հունիսին Լոս Անջելեսում առաջին անգամ կանցկացվի կինոփառատոն շների համար՝ հայտնում է LA Mag-ը: Կցուցադրվի կարճամետրաժ ֆիլմերի երկու 90-րոպեանոց ծրագիր:

Նախկինում Dog Film Festival-ն անցկացվել է Նյու Յորքում, բայց հիմա այն կանցկացվի Լոս Անջելեսում: Ցուցադրությունները տեղի կունենան հունիսի 4-ին և 5-ին:

Միջոցառման հովանավորը Petco Foundation հիմնադրամն է, տոմսերի վաճառքից ստացված միջոցների 50%-ը կուղղվի կենդանիներին օգնող կազմակերպություններին՝ հայտնում է The Independent-ը:

Փառատոնին կցուցադրվեն կատակերգություններ, իրական դեպքերի վրա հիմնված ֆիլմեր, փաստագրական ֆիլմեր:

Այս տարի Dog Film Festival-ը կանցկացվի ԱՄՆ 12 քաղաքներում, որից հետո հոկտեմբերին կվերադառնա Նյու Յորք: 2016թ. Լոս Անջելեսում կանցկացվի նաև առնվազն 2 կինոփառատոն կատուների համար:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում