Արի՛ գնանք գյուղ․ տեղի կունենա «Ագարակ Fest» փառատոնը

Օգոստոսի 25-ին, ժամը 14։օօ-ից Վայոց ձորի մարզի Ագարակաձոր համայնքում տեղի կունենա «Ագարակ Fest» փառատոնը, որի առաջնային նպատակն է համայնքային կայուն զարգացման միջոցով նպաստել համայնքում տնտեսության ակտիվացմանը։

«Ագարակ Fest» փառատոնի ընթացքում Երևան մայրաքաղաքից և այլ վայրերից Ագարակաձոր ժամանած հյուրերը հնարավորություն կունենան անմիջապես գյուղացուց ձեռք բերել գյուղական, էկոլոգիապես մաքուր արտադրանք, ծանոթանալ տեղի ավանդույթներին, ինչպես նաև անցկացնել հետաքրքիր ուսուցողական ժամանց։ Փառատոնի ընթացքում նախատեսվում է համատեղել մի քանի բաղադրիչներ․ բացի ամենաթարմ գյուղմթերքի տոնավաճառը հյուրերը հնարավորություն կունենան մասնակցելու տարբեր արշավների, աշխատարաններում՝ նոր հմտություններ ձեռք բերել կամ պարզապես վայելել գյուղական առօրյան։

«Ագարակ Fest» փառատոնին մասնակցել ցանկացողների համար կապահովվի նաև անվճար փոխադրամիջոց․ մեկնումը Երևանից՝ 10։30 Հանրապետության Հրապարակ (ժամանումն Ագարակաձոր՝ 12։00), վերադարձը Երևան նախատեսվում է 20:00 (ժամանումը Երևան՝ 22։00)։ Տեղերը կարող եք ամրագրել հետևյալ հեռախոսահամարներով՝ 374 10 58 58 84 կամ 374 98 159 211։

Վայոց ձորը՝ հանդիսանալով զբոսաշրջության զարգացման լայն հնարավորություններ ունեցող մարզ, կարող է գերազանց արդյունքներ ապահովել նաև տնտեսական զարգացման տեսանկյունից առանց վնասելու բնությանն ու էկո համակարգին։ Կայուն զարգացման ապահովման ամենաարդյունավետ գրավականը համայնքային զարգացումն է, ինչն էլ կապահովի ամբողջ մարզի կայուն առաջընթաց։ Մարզն ունենալով առանձնահատուկ հնարավորություններ կարող է ապահովել շեշտակի զարգացում խթանելով համայնքների բնակիչներին գնալու կանաչ տնտեսության զարգացման ուղղությամբ՝ չվնասելով բնությանը և ապահովելով ինքնազբաղվածություն, եկամտի ստացում։

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության «ԵՄ-ը զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» նախագծի շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի (World Vision Armenia) հետ համատեղ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում