«Գազպրոմը» հունիսին Ադրբեջանի հետ բանակցություններ կանցկացնի ռուսական գազի մատակարարման վերաբերյալ

«Գազպրոմը» հունիսին Ադրբեջանի հետ բանակցություններ կանցկացնի ռուսաստանյան գազի հնարավոր մատակարարումների վերաբերյալ: Այդ մասին մամուլի ասուլիսին հայտնել է «Գազպրոմ»-ի վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ադրբեջանական կողմից հետաքրքրություն կա եւ մոտակա ժամանակներս, գուցե Պետերբուրգի տնտեսական ֆորումի ընթացքում մենք հերթական հանդիպումը կանցկացնենք եւ կճշտենք ադրբեջանական կողմի պահանջմունքը,-ասել է նա: Մեր տեսածից ելնելով, Ադրբեջանը ռուսական գազի գնման անհրաժեշտություն ունի»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում