«Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան» ընդունվեց

Օրերս ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան» վավերացնելու մասին օրենքը: Հայաստանի Հանրապետությունը 91 այլ երկրների հետ «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան» ստորագրել է 2013 թվականի հոլկտեմբերի 10-ին Ճապոնիայի Կումամոտո քաղաքում: Կոնվենցիայի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների տեխնածին ազդեցությունից: Կոնվենցիան ստորագրել է 128 երկիր, որից 83-ն այն վավերացրել են:

«Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան կից հայտարարությամբ վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնական զեկուցող բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը փաստաթղթի վավերացումը կարևորագույն հարց է որակում: Կոնվենցիայի նպատակն է մարդու առողջության ու շրջակա միջավայրի պահպանությունը սնդիկի ու սնդիկի միացությունների անթրոպոգեն ազդեցությունից: 

Ազգային ժողովն օրենքն ընդունեց 87 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում