«Տաշիր Կապիտալ»-ը նավթ և գազ կորոնի Շիրակում, Լոռիում և Տավուշում. Դրական եզրակացություն ԲՆ-ից

«Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ի ՀՀ տարածքի 1-րդ և 3-րդ պայմանական բլոկներում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության հայտի դրական եզրակացություն է ստացել, որը տրամադրվել է Բնապահպանության նախարարության կողմից: Նշված բլոկերում ներառվում է Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերը: Փորձաքննական եզրակացության համաձայն` որոնողական աշխատանքներն իրականացվելու են 8497 քկմ տարածքի վրա: 

Ինչպես տեղեկանում ենք հայտում նշված տվյալներից, ծրագրի ադզակիր համայնքները 43-ն են` ՀՀ Շիրակի մարզ. Ամասիա, Մարմաշեն, Ոսկեհասկ, Հայկավան, Կապս և Առափի համայնքներ, ՀՀ Լոռու մարզ. Լուսաղբյուր, Խնկոյան, Հարթագյուղ, Սարալանջ, Մեծ Պառնի, Ծաղկաբեր, Շիրակամուտ, Կաթնաջուր, Գոգարան, Գեղասար, Ջրաշեն, Շենավան, Սպիտակ, Լեռնանցք, Արևաշող, Քարաձոր, Ղուրսալի, Նոր Խաչակապ, Արջուտ, Լեռնապատ, Գուգարք, Շահումյան, Լերմոնտովո, Մարգահովիտ և Ֆիոլետովո համայնքներ, ՀՀ Տավուշի մարզ. Դիլիջան համայնք (Հովք, Աղավնավանք, Գոշ, Խաչարձան բնակավայրեր), Իջևան, Ծաղկավան, Սարիգյուղ, Սևքար, Աչաջուր, Ակնաղբյուր, Լուսաձոր, Խաշթառակ, Գետահովիտ, Լուսահովիտ, Գանձաքար համայնքներ: 

Նշենք նաև, որ նշված տարածքներում կան մի շարք բնության հատուկ պահպանվող տարածքներ` «Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերը, Մրտավարդենու, Զիկատարի, Գյուլագարակի, Իջևանի, Մարգահովտի, Գանձաքարի, Հանքավանի ջրաբանական, Ախնաբադի կենու և Գետիկի արգելավայրերը, սակայն փորձաքննական եզրակացության մեջ ԲՀՊՏ-երի վերաբերյալ ոչինչ ասված չէ: 

Ուշագրավ է նաև, որ 2-րդ բլոկի տարածքի խոշորագույն ջրագրական միավորները Հրազդան, Քասախ և Արաքս գետերն են: Հայտում նշվում է, որ ջրային ռեսուրսների աղտոտում տեղի չի ունենա, քանի որ երկրաֆիզիկական մեթոդներով ուսումնասիրության աշխատանքների տեխնոլոգիայով արտահոսքեր չեն նախատեսվում: Բուսական և կենդանական աշխարհի վրա ազդեցությունն էլ գնահատվում է գրեթե զրոյական:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում