Հանքարդյունաբերողները մինչև փետրվարի 20-ը պետք է բացահայտեն իրական սեփականատերերին

Հրապարակվել է ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի փետրվարի 5-ի N 36 հրամանը, որով հաստատվել են իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրի ձևը, լրացման և ներկայացման կարգը:

Իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձինք՝ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման և մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող կազմակերպությունները մինչև փետրվարի 20-ը Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր պետք է ներկայացնեն իրենց կազմակերպության իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիրը:

Հիշեցնենք, որ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ներդրման շրջանակում Հայաստանում ունի պարտավորություն հրապարակելու մետաղական հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների իրական սեփականատերերի հանրային ռեգիստրը։

Հրապարակվել է նաև 06.02.2020թ. դրությամբ՝ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող կազմակերպությունների ցանկը, որ 25-ը մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցողներն են՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ» ՓԲԸ, «ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ, «Թեղուտ» ՓԲԸ, «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ, «ԳեոՊրո Մայնինգ Գոլդ» ՍՊԸ, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ, «Թաթսթոուն» ՍՊԸ, «ԼԻՃՔՎԱԶ» ՓԲԸ, «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ, «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ, «Սագամար» ՓԲԸ, «Լեռ-էքս» ՍՊԸ, «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ, «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ, «Մեգո Գոլդ» ՍՊԸ, «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ, «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ, «Ասսաթ» ՍՊԸ, «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ, «Ակտիվ լեռնագործ» ՍՊԸ, «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ, «ԲԱԿՏԵԿ ԷԿՈ» ՍՊԸ, «ԳԵՂԻ ԳՕԼԴ» ՍՊԸ, «ՂԱՐԱԳՈՒԼՅԱՆՆԵՐ» ՓԲԸ:

13-ը մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող ընկերություններն են՝ «ԷՔՈՒԻՎԵՍՏ ԱԼԼԻԱՆՍ ՖԱՈՒՆԴԵՅՇՆ» ՍՊԸ, «ԱՅՐՆ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ, «ՊՐԵՄԻՈՒՄ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ, «ԷՆԵՐԳՈ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ, «ԳՈԼԴԵՆ ԼԵՆԴ» ՍՊԸ, «ՄԵՏԱԼՍ ՄԱՅՆԻՆԳ ԳՐՈՒՊ» ՍՊԸ, «ՀԱՐՈՒՍՏ ՄԵՏԱՂ» ՍՊԸ, «ԿԱՊՊԵՐ ՊԼԱՍ» ՍՊԸ, «ՊՈԼԻՄԵՏԱԼ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ, «ՆԻԳ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ, «ԻՆՏԵՐ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ, «ՉՈՒԴՈ ՄԵՏԱԼ» ՍՊԸ, «ԳԵՈՌԵՅԴ» ՓԲԸ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում