Մեխիկոյի իշխանությունները կրկին հայտարարել են էկոլոգիական տագնապ
Մեխիկոյի հովտում օդի վիճակը տեղի իշխանություններին ստիպել է մեգապոլիսում կրկին հայտարարել էկոլոգիական տագնապ՝ հայտնում է TASS-ը:
Մեխիկոյի շրջակա միջավայրի հարցերով հանձնաժողովի հաղորդագրությամբ՝ ուրբաթ օրը օդի որակը եղել է շատ վատ, համապատասխան ցուցանիշը հասել է 165 կետի: Այդ կապակցությամբ կրկին ներմուծվել են անձնական ավտոտրանսպորտի օգտագործման սահմանափակումներ: Այսօր չեն կարող փողոց դուրս գալ այն ավտոմեքենաները, որոնց համարները վերջանում են 1, 2 ,5 և 6 թվերով:
Մարտի կեսերին Մեխիկոյում 14 տարվա մեջ առաջին անգամ հայտարարվել է արտակարգ դրություն՝ կապված օզոնի անսովոր բարձր խտության հետ. օզոնի խտության մակարդակը այդ ժամանակ հասել էր 203 կետի: Այդպիսի բարձր ցուցանիշներ վերջին անգամ գրանցվել են 2002 թվականի սեպտեմբերին (242 կետ):