Երկու փոքր ՀԷԿ տուգանվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցները «ՀԷԿ Շին» ՓԲԸ-ին պատկանող «Դարանակ» ՓՀԷԿ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ ՓՀԷԿ-ը ջրառն իրականացրել է առանց ջրաչափի։

«Դարանակ» ՓՀԷԿ-ի տնօրեն Լաերտ Գևորգյանին տրվել է խախտումները վերացնելու մասին հանձնարարական, նաև նշանակվել վարչական տուգանք՝ 200.000 ՀՀ դրամի չափով:

Իսկ Տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները «Գելիեգուզան» ՍՊԸ-ին պատկանող «Կանթեղ» ՓՀԷԿ-ի ջրառի կետում կատարել են ուսումնասիրություններ և արձանագրել, որ Ընկերությունը չի կատարում ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները՝ ջրառի կետում չի ապահովում ջրային ռեսուրսի էկոլոգիական թողքը։

«Գելիեգուզան» ՍՊԸ–ի տնօրեն Արգիշտի Բաբայանի նկատմամբ նշանակված վարչական տուգանքի չափը կազմել է 200.000 ՀՀ դրամ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում